ԵՄ-ում հպարտանում են նրանով, որ իրականացնում են հեղափոխություններ

23/6/2026 20:47

«Եվրամիությունը ոչ միայն փորձում է ընդհատակյա եղանակներով իշխանություն փոխել այլ երկրներում, այլև հպարտանում է իր մեթոդներով»,- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է այսպես մեկնաբանել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հաղորդում է ТАСС-ը։ «Կնշեմ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի շնորհավորանքը, որն ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեջբերում եմ. «Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք գլխավորեցիք 2018 թվականին, ապրում է և ծաղկում։ Երևանը կարող է ապավինել Եվրոպային»։ Այլ կերպ ասած՝ հիմա արդեն ոչ միայն փորձում են գաղտնի մեթոդներով իշխանություն փոխել, այլև հպարտանում են նրանով, որ իրականացնում են գունավոր, թավշյա և այլ հեղափոխություններ»,- ասել է Լավրովը։