Երկրաշարժ՝ Վրաստանում
23/6/2026 22:13

Վրաստանում այսօր՝ հունիսի 23-ին, տեղական ժամանակով 08:07-ին երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Sova News-ը՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտին և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խոնչիորի գյուղում՝ Ամբրոլաուրի քաղաքից 7 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,4։