Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից
24/6/2026 21:01

44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված Հայկազ Մկրտչյանի քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, հայտնել է, որ եղբոր դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից:
«Եղբորս դիմանկարը մաքրել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գետնանցման պատից։ Որքան էժան եք դուք քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է։ Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից։
Իմ եղբայրը կապրի հավերժ ու անդադար։
Նա իր անունը ոսկե տառերով գրեց հայոց պատմության էջերում և կհիշվի որպես հերոս։
Եվ դեռ երանի եք տալու իրեն։
Իսկ թե ձեզ ինչպես կհիշեն՝ դա ինձանից լավ գիտեք։
Մյուս անգամ ավելի հետաքրքիր բան մտածեք։
Իսկ խոսքս նաև անձամբ մաքրողին է վերաբերում․ վստահ եմ՝ կկարդաս․ Օր լինի՝ քեզ լինի»,-գրել է նա։