Հզոր երկրաշարժ Վենեսուելայում

25/6/2026 09:59

Երեկ երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել․ մասնագետները մեծ թվով զոհեր են կանխատեսում։ «Հավանական են մեծ թվով զոհեր և մասշտաբային վնասներ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ բնույթ է կրում»,- հայտարարել Է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար մարդ: Իշխանությունները զոհերի և տուժածների թվի վերաբերյալ գնահատականներ դեռ չեն տվել: «Կարակասում որոշ շենքեր փլուզվել են»,- հայտարարել է ներքին գործերի նախարար։ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: Նա նաեւ հայտնել Է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին՝ երկրաշարժի հետեւանքով ստացած վնասների պատճառով, փոխանցում է Reuters-ը։