Երևանից սպասում են ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման

25/6/2026 10:02

Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ նախընտրում են այլ սցենար,- ՌԻԱ Նովոստի-ի հետ զրույցում այս մասին ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողություններ է ակնկալում ռուսական կողմը հայկական կողմից, նա նշել է. «Ընդունել որոշում. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար»։ «Պետք է մեզ այդ մասին հայտնեն»,- հավելել է Վասիլևը։