Խուզարկում են Կարեն Սիմոնյանի բնակարանը

25/6/2026 13:11

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացնում Գյումրու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում։ Սիմոնյանի օգնականը NEWS.am–ի հետ զրույցում նշել է, որ իրենց հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում է տեղի ունենում խուզարկությունը։ Ինքը Կարեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ամեն ինչ լավ է, գնալու են մինչև վերջ. «Խորհրդակցել եմ փաստաբանի հետ, ամեն ինչ նորմալ է»,- ասել է Սիմոնյանը։ ՔԿ–ից այս առնչությամբ հայտնել են, որ խուզարկություններ են իրականացվում «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու է, նախօրեին իրավապահները հերթական ձայնագրությունն էին հրապարակել` իբրև նրա մասնակցությամբ։ Հունիսի 22-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որտեղ հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։