Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

25/6/2026 19:14

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Հիշենցենք՝ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Ավանեսյանը 2 ամսով կալանավորվել էր ապրիլի 28-ին: