Վերացվել է Դավիթ Համբարձումյանի տնային կալանքը

25/6/2026 19:21

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։ Ավելի վաղ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք ու գրավ: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: