Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայեր են տnւժել

25/6/2026 20:37

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ուշադրությամբ հետևում է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ համայնքի առջև ծառացած դժվարություններին. այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: «Սրբազան հոր փոխանցած տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը սարսափելի ցնցում է առաջացրել, իսկ նյութական և մարդկային վնասները բազմաթիվ են։ Երկրաշարժի հետևանքով, ցավոք, երկու հայ ընտանիքների տներ ավերվել են, ինչպես նաև կան մի քանի վիրավոր և անհետ կորած հայորդիներ»,- հայտնում են Կաթողիկոսությունից։