Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ին վճարի․ Վասիլև
26/6/2026 09:26

Հայաստանի ներդրումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր բյուջեում կազմում է 10%,- հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Դիվանագետը նշել է, որ երկիրն արդեն երկու տարի չի վճարում սահմանված գումարը։
«Այդ 10%-ը, որը պետք է վճարեր հայկական կողմը, այն արդեն երկու տարի է չի վճարում»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։