Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
26/6/2026 11:11

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից ԱԺ 9-րդ գումարման նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ,- գրել է 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է Ալեն Սիմոնյանը։