Տավուշում անչափահաս է վրաերթի ենթարկվել

26/6/2026 11:13

Հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Աբել Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 14-ամյա Հ․ Ն․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։