Շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

26/6/2026 11:16

Այսօր՝ հունիսի 26-ին Երևանում ժամը 08:20-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում՝ «Դոմուս»-ի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Պողոս Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Բ.-ի վարած Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան։ Բուժառուն մեկ այլ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տուժածներ չկան։ «Toyota»-ի վարորդն աշխատում է ավտոդպրոցներից մեկում՝ որպես ավտովարման հրահանգիչ։