Հայաստան է ներթափանցում հերթական ցիկլոնը

26/6/2026 11:17

Վաղը՝ հունիսի 27-ին, Սև ծովի շրջաններից Հայաստան է ներթափանցում հերթական ցիկլոնը, վաղը ողջ օրվա ընթացքում ցիկլոնը կպտտվի Հայաստանի տարածքում,- հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հունիսի 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում դրանք կլինեն հորդառատ և տեղ-տեղ կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկային ժամերին այսօրվա համեմատ երկրի ողջ տարածքում կնվազի 4-5 աստիճանով։ Հունիսի 28-ից սկսած 5 օր ողջ տարածքում կլինի առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը, որքան որ նվազել էր, այդքան կբարձրանա»,- նշել է Սուրենյանը։