Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

26/6/2026 16:52

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ,- լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հարցին, թե արդյո՞ք հիմա կան նախադրյալներ, որ Հայաստանում իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո կկայունանա, Լեբեդևը պատասխանել է հաստատական։ «Այո, կարծում եմ՝ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ ԱՊՀ-ի մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք մնում են մեր կազմում»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին ներկա է եղել Հայաստանի լիազոր ներկայացուցիչը, նա մասնակցել և ստորագրել է փաստաթղթեր։ «Մենք հուսով ենք, որ ամեն ինչ նորմալ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։