Պակիստանը գիշերը հարձակվել է Աֆղանստանի վրա
29/6/2026 12:36

Աֆղանստանի վրա Պակիստանի կողմից իրականացված գիշերային մի քանի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, ևս 163-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է Աֆղանստանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Համդուլլա Ֆիտրատը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պակիստանի կողմից անցած գիշեր իրականացված հարձակումները հանգեցրել են 36 խաղաղ բնակչի, այդ թվում՝ կանանց և երեխաների մահվան, ևս 163 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ»,- գրել է
Ֆիտրատի խոսքով՝ գիշերը պակիստանյան զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակտիա, Պակտիկա և Կունար նահանգների գյուղերին։ Ամենաշատ թվով խաղաղ բնակիչներ զոհվել են երկրի արևելքում գտնվող Պակտիա նահանգի գյուղերից մեկին հասցված հարվածի հետևանքով։ Բացի այդ, հարվածները հանգեցրել են անասունների սատկելուն և երեք բնակելի տների լիակատար ավերմանը։
Փետրվարի 26-ի երեկոյան Պակիստանի և Աֆղանստանի սահմանին վերսկսվել են մարտերը։ Քաբուլը հայտարարել է, որ ռազմական գործողություն է իրականացնում՝ ի պատասխան աֆղանական տարածքին Պակիստանի հասցրած ավիահարվածների։ Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը հայտնել է, որ այժմ իր երկիրը և Աֆղանստանում թալիբների կառավարությունը գտնվում են բացահայտ զինված հակամարտության մեջ։