ԱԱ 2026․ Գերմանիան և Նիդերլանդները դուրս մնացին
30/6/2026 09:05

Գերմանիայի և Պարագվայի միջև աշխարհի առաջնության 1/32 եզրափակչի հանդիպումը դարձավ ընթացիկ Մունդիալի ամենամեծ անակնկալներից մեկը։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեց Պարագվայի հավաքականը՝ հաղթելով 4:3։
Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Խուլիո Էնսիսոն, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Կայ Հավերցը վերականգնեց հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում Գերմանիան շարունակեց ճնշումը, սակայն չկարողացավ օգտվել ստեղծած պահերից, իսկ Յոնաթան Տահիխփած գոլը չեղարկվեց VAR-ի միջամտությունից հետո։
11-մետրանոց հարվածաշարում ավելի սառնասիրտ գտնվեցին պարագվայցիները՝ պատմական հաղթանակ տանելով և դուրս գալով 1/16 եզրափակիչ։
Փլեյ-օֆֆի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին Նիդեռլանդների և Մարոկկոյի հավաքականները: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակներն ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել հաջող գտնվեց Մարոկկոյի հավաքականը՝ հաղթելով 2:3 հաշվով:
Հանդիպման երկրորդ խաղակեսում` 72-րդ րոպեին հաշիվը բացեց Նիդեռլանդներից Կոդի Գակպոն, իսկ Մարոկկոն կարողացավ ավելացված ժամանակում վերականգնել հավասարակշռությունը: Գոլի հեղինակ դարձավ Իսա Դիոպը: