Բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը․ զոհ կա

30/6/2026 11:50

Այսօր` հունիսի 30-ին, ժամը 02։40-ի սահմաններում Շիրակ և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմենի Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Հրաչ Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ բախման հետևանքով վնասվել են նաև կայանված 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Խ.-ն տեղում մահացել է, իսկ Հրաչ Թ.-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։