Փաշինյանը կմասնակցի Խամենեիի հnւղարկավnրnւթյանը

30/6/2026 15:59

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը: Այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները: Խամենեիի հուղարկավորությանը՝ Փաշինյանի մասնակցության մասին գործակալությանը տեղեկացրել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի այցի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի՝ անցած շաբաթվա վերջին Հայաստան կատարած այցի ընթացքում։ «Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հեղափոխության սպանված առաջնորդի հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։ Ալի Խամենեիի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ին՝ շարունակվելով մինչև հուլիսի 9-ը։ Իրանական կողմի տեղեկություններով՝ դրան մասնակցելու են մի շարք հարևան պետությունների ղեկավարներ։