Հայաստանին է փոխանցվել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին

30/6/2026 16:00

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մարմին,- Բաքվում անհետ կորած անձանց հարցերին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար, գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի անդամ Էլնուր Մամեդովը։ «Անհետ կորածների խնդրի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերը և թափանցիկ համագործակցություն։ Անհետ կորածի յուրաքանչյուր ընտանիք իր ողբերգությունն ունի։ Անհետ կորած անձանց հարցը գլոբալ հումանիտար օրակարգի առաջնահերթ թեմա է»,- տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Մամեդովը։ Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2,000 հայ զինծառայողի մարմին։ «Մեր զինվորականները այդ որոնումներն իրականացրել են բարդ եղանակային պայմաններում և ականային բարձր վտանգի պայմաններում»,- նշել է Մամեդովը։