Հայ ժողովրդի շահերից է բխում ցեղասպանության ճանաչման փաստը
30/6/2026 16:05

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ «Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»,- ասել է նախագծի հեղինակ, արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։
«Ինչպիսի՞ն է նախագահ Քոչարյանի դիրքորոշումը Իսրայելի ճանաչման վերաբերյալ՝ նաև հաշվի առնելով Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը և Իսրայելի կողմից այս հարցը որպես Թուրքիայի դեմ զենք օգտագործելը»,- Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։
«Որևէ պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային առումով ճշմարտության և արդարության հաստատման կարևոր քայլ է։ Մենք շնորհակալ ենք այդ քայլը կատարած բոլոր պետություններին։ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը։ Իսկ ճանաչող պետությունն ինքնին կարող է ունենալ իր դրդապատճառները և շահերը, ինչը նույնպես բնական է։ Նման հարցերին պետք է նայել շատ սթափ»։