Երիտասարդը պատահաբար վայր է ընկել շենքից և մահացել

30/6/2026 16:08

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։