Գազի արտահոսք է եղել վթարված մեքենայում
1/7/2026 19:23

Գազի արտահոսքի հետ գործ ունենք, լրագրողներին ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ խոսելով Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի մասին։
Հիշեցնենք, որ հրշեջ փրկարարները, մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը, հայտնաբերել էին 4 քաղաքացացու կիսամոխրացած մարմիններ։