ԸՕ փոփոխությունները կարող են ՀՀ քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից

2/7/2026 12:06

Հայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են հայ քաղաքացիներին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ Մոլդովայի օրինակով,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դիվանագետը մեկնաբանել է նոր փոփոխությունները, որոնք նախատեսում են մտցնել Հայաստանի իշխանությունները, որոնց համաձայն՝ քաղաքացիները կկարողանան մասնակցել քվեարկություններին և հանրաքվեներին միայն քվեարկության օրվան նախորդող կես տարվա ընթացքում հանրապետությունում փաստացի բնակվելու պայմանով։ «Ինչպես ակնհայտ է, օրենքները կոչված են պաշտպանելու այս կամ այն երկրի քաղաքացիների իրավունքները, այստեղ ստացվում է կարծես թե նույնիսկ հակառակը. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցելուց»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ «Հաշվի առնելով հանրապետությունում եվրոպացի մասնագետների ակտիվ աշխատանքը՝ ակամա հիշվում է Մոլդովայում 2025 թվականի ընտրարշավը, երբ Սանդուի ռեժիմը նպատակաուղղված ամեն ինչ անում էր, որպեսզի թույլ չտա Ռուսաստանում գտնվող հայրենակիցներին իրացնել իրենց ընտրական իրավունքը։ Հայաստանի դեպքում նույնպես ստացվում է. սփյուռքը կմնա սեգրեգացված իր երկրի և իր ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքից»,- նշել է Զախարովան և ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ինչպես է օրինագիծը ներկայացվում մարդկանց տեղեկատվական միջավայրում։ «Մենք տեսել ենք, որ մի շարք իշխանամետ լրատվամիջոցներում այն ներկայացվում էր որպես Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքարի միջոց, որը, իբր, փորձում էր օգտագործել Ռուսաստանի հայկական սփյուռքի ռեսուրսը խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Գիտեք, կարծում եմ, որ այս առասպելը պարզապես փշրվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից հրապարակայնորեն ներկայացված թվերի մասին. նրանց տվյալներով՝ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետություն ավելի շատ քաղաքացի է մուտք գործել, քան ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում։ Այդ դեպքում ո՞վ է վերջնարդյունքում կեղտոտ ձեռքերով»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։