Գնդապետ Էդիկ Մալոյանը ձերբակալվել է

2/7/2026 15:16

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է Էդիկ Մալոյանը. Մարտական Խաչ 1 ին աստիճան,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանն է անդրադարձել Էդիկ Մալոյանի ձերբակալությանը: «2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից: Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար: Հպարտ եմ որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»։ Հիշեցնենք, որ այսօր իրավապահները խուզարկություն են իրականացրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի բնակության վայրում, որից հետո վերջինս ձերբակալվել է։ Պաշտոնական կառույցները դեռևս չեն հայտնել, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են իրականացվել քննչական գործողությունները և ինչ հիմքով է կատարվել ձերբակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ Էդիկ Մալոյանը վերջին ընտրական գործընթացների ընթացքում աջակցել է Սամվել Կարապետյանին: Էդիկ Մալոյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից է և պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։