Գագիկ Բեգլարյանը կմնա կալանքի տակ

2/7/2026 23:29

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ, այս մասին նրա պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել է «Ա1+»-ին։ Նա անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո բողոք է ներկայացնելու վերաքննիչ դատարան։ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել 2012 թ․ ենթադրյալ ապօրինի պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։ Նա հունիսի 5-ից անազատությաան մեջ է և չի ընդունում մեղադրանքը։