Փաշինյանը մեկնել է Իրան

3/7/2026 09:24

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նա այսօր Թեհրանում կմասնակցի ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը: Իրան մեկնելու մասին Փաշինյանը հայտնել էր հուլիսի 2-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում և նշել․ «Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»։