Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար. տուժածներ կան

3/7/2026 13:11

Այսօր՝ հուլիսի 3-ին, պայթյուն-հրդեհ և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Թամանցիների փողոցով ընթանալիս Գործարանային մետրոյի մոտ, գազի արտահոսքից երթևեկության ժամանակ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պայթյուն-հրդեհ և ավտովթարի հետևանքով Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 19-ամյա Արթուր Հ.-ն, 20-ամյա Հրանտ Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Ա.-ն։ Պայթյուն-հրդեհի հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային, և կրակը տարածվել է նաև նշված ավտոմեքենայի վրա։ Հրշեջները մարել են կրակը, սակայն «Toyota»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ «Nissan Rogue»-ը դարձել է ոչ շահագործելի՝ այրվել է հետնամասն ամբողջությամբ։ Տեղում պարզվել է, որ ավտովթարը տեղի է ունեցել պայթյուն-հրդեհի հետևանքով։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և «Toyota»-ի վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։