Փաշինայնը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
3/7/2026 16:58

Նիկոլ Փաշինյանը Թեհրանի Մոսալլահ մզկիթում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը:
Փաշինյանն իր ցավակցություններն է փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանին, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին, ինչպես նաև Ալի Խամենեիի ընտանիքի անդամներին:
Հրաժեշտի արարողության ընթացքում Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Ալի Խամենեիի հիշատակին և գրառում կատարել սգո մատյանում: