Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ ԱԺ
3/7/2026 18:22

Մեռելnց օրերը լինելու են աշխատանքային: Այս մասին պարզաբանում են ԱԺ-ից:
Հայտնում ենք, որ այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին՚ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հետ կապված սխալ տեղեկություններ են հրապարակվել որոշ ԶԼՄ-ներում:
Մասնավորապես, նշվել է, թե Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կհամարվեն ոչ աշխատանքային: Նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է:
Տեղեկացնում ենք, որ սա սխալմունք է, և մեռելոց օրերը լինելու են աշխատանքային: