Այսօր Արցախի ռшզմաքաղաքական ղեկավարների հերթական դատն էր

3/7/2026 21:56

Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական արձանագրությունների վերաբերյալ դիտողություններ, որոնք կցվել են գործի նյութերին։ Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի ներկայացրած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված է։ Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է հուլիսի 7-ին։