Երիտասարդ աղջիկը սպառնում էր վերջ տալ կյանքին
5/7/2026 12:54

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող տարածքի շենքերից մեկում երիտասարդ աղջիկը սպառնում է վերջ տալ իր կյանքին, հայտնում է shamshyan.com–ը։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից մեկ մարտական հաշվարկ և Երևանի 103 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։
Նախ քաղաքացիները, ապա Արաբկիրի համայնքային ոստիկաններն ու փրկարարները կարողանում են համոզել նրան, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, ինչը հաջողվում է նրանց։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը անձնական է։