Միշուստինն ու Փաշինյանը բանակցություններ կվարեն

5/7/2026 12:57

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումը կկայանա Եկատերինբուրգում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից։ Երկուշաբթի Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները կմասնակցեն Սվերդլովսկի մարզի մայրաքաղաքում անցկացվող «Իննոպրոմ» XVI միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Ուղևորությունը Եկատերինբուրգ կդառնա Փաշինյանի առաջին այցը Ռուսաստան՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո։ Չորեքշաբթի՝ հուլիսի 1-ին, Միշուստինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ռուս-հայկական փոխգործակցության արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում։ «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։