34-ամյա տղամարդը հnսանքահարվել և մահացել է

5/7/2026 23:36

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան խոշորացված համայնքի Դդմաշեն բնակավայրում քաղաքացին էլեկտրահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Նվեր Բ․-ն է, ով ժամը 16։40-ի սահմաններում Դդմաշեն բնակավայրի 1-ին փողոցի նրբանցքներից մեկի բակում հարթ հատակի բետոնապատումից հետո ուղղորդիչ մետաղական խողովակը (մայակ) բարձրացնելու ժամանակ խողովակի ծայրը առնչվել է վերևով անցնող բարձրավոլտ լարի հետ, ինչի արդյունքում հոսանքահարվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։