Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է, ԱԱԾ-ն էլ ներսում է
6/7/2026 12:42

Ծառուկյանն ընտանիքի անդամների հետ տանն է, ԱԱԾ-ն էլ է ներսում, փորձում են ճնշել: Այս մասին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Երբ, որ պարոն Ծառուկյանին անձռնմխելիությունից զրկելու մասով ԿԸՀ-ն հաստատել էր տեղեկությունը, սակայն չքննեց այդ հարցը, ըստ երևույթին, իմանալով, թե ինչ որոշում է ՍԴ-ն կայացնելու: Եվ հենց դա է պատճառը, որ կայացրած որոշմանը հաջորդող աշխատանքային օրը, առավոտյան 7:16-ին, սկսել են այս լայնածավալ գործողությունները»,-նշել է նա: