Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է․ Ծառուկյան

7/7/2026 10:14

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ավելի քան 5 ժամ Քննչական կոմիտեում մնալուց հետո, գիշերը դուրս էր եկել այնտեղից։ Հավաքվածները նրան դիմավորել էին ծափերով։ «Մեղադրանքը լրիվ սարքած է, սուտ, փուչիկ է, 100 տոկոսով ճիշտ բան չկա, ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է նա հավաքվածներին։ ԲՀԿ առաջնորդին տեղափոխել են դատարան, որտեղ քննվում է նրա խափանման միջոցը։ Դատավորը Գարիկ Աբելյանն է,- հայտնել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն երեկ ավելի քան 12 ժամ տևած խուզարկություններից հետո նա և ևս մեկ անձ ձերբակալվել են, իսկ մեկ այլ անձի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։