Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը

7/7/2026 12:31

Ի տարբերություն նախորդ տարիների նույնիսկ զավթելով Ազգային ժողովը այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության: Այս մասին «Արմավիր» ՔԿՀ–ից հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ «Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին: Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը` գործի դնելով մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները: • Ի՞նչ է մնում մեզ ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող ուժերին: Չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ, և բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով ձախողել մեր երկիրը թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ դնելու նրա հետագա փորձերը: Ի տարբերություն նախորդ տարիների նույնիսկ զավթելով Ազգային ժողովը այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության: Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին, մինչ այդ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից և ամրացնենք մեր շարքերը` հաջորդ իսկ հնարավորությունից հաղթանակած դուրս գալու համար: Աստված բոլորիս զորավիգ»,- նշել է Չալաբյանը: