Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերն ունեցել է
7/7/2026 13:08

Ցանկացած մարդ ունի նախասիրություն, և օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չէ թույլատրելի վայրերում և պայմաններում իրականացնել որսը,- լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից ագռավված կենդանիների թեմային:
«Հայաստանում լավագույն պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդ վայրում պահվել են, կադրերում էլ երևում է, պահման վայրն ու պայմանները լիովին համապատասխանել են նորմերին:
Նա ունեցել է բոլոր թույլտվությունները, մի քանի տարի առաջ էլ, երբ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծի նվիրատվություն էր անում Երևանի կենդանաբանական այգուն, դա երկարատև թղթաբանական գործընթաց էր: Կարծում եմ, որ այստեղ ընդամենը գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ»,- նշել է Տոնոյանը: