Պայքարում եմ արդարացման համար. Տոնոյան
7/7/2026 15:11

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դատարանից ակնկալիքներ չունի։ Իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ գործը ավարտական փուլում է և առաջիկայում ինքը հանդես է գալու պաշտպանական ճառով, փոխանցում է Փաստինֆոն:
«Ամեն բան կախված է նրանից թե դատական պրոցեսում ինչքան կոմպետենտություն կդրսևորվի։ Գործով ներգրավված է յոթ անձ, որոնց մեղադրանք է ներկայացված, կարծում եմ, շատ տարբեր որոշումներ կարող են լինել։ Ես հիմա իրավունք չունեմ ինչ-որ լավատեսական բաների մասին խոսել։ Բայց ես պայքարում եմ մինչև վերջ, որպեսզի արդարացման որոշում կայացվի, ես դրա համար եմ պայքարում։ Ու բոլորն էլ դրա համար են պայքարում»։
Դիտարկմանը, թե բավարար ապացույցներ կա՞ն իր անմեղությունը հաստատելու համար՝ նա պատասխանել է, որ հակառակ ապացույցներ գոյություն չունեն։