Եկեղեցականների նոր նշանակումներ են կատարվել

7/7/2026 15:12

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Իգնատիոս վարդապետ Մալխասյանը, ազատվելով Սուրբ Գայանե վանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Խոր Վիրապ վանքի վանահայր։ Հոգեշնորհ Տ. Հովհաննես աբեղա Թորգոմյանը, ազատվելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի Հոգևոր տեսչի պարտականություններից, ուսումնառության է կոչվել Շվեյցարիայի Բոսսե վանքում։ Արժանապատիվ Տ. Գառնիկ քահանա Ավոյանը և Տ. Դավիթ քահանա Իգիթյանը ծառայության են նշանակվել Բուլղարիայի հայոց թեմում։