Փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ, և վերջնական
7/7/2026 16:19

Փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ և վերջնական,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ «զապարոժետ» էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց: Մենք 5 ամենաընդդիմադիր ուժերով հայտարարությունը արեցինք, հետո քայլ-քայլ հերթով կգնանք առաջ:
Մանդատներ վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունը չենք ճանաչում, մանդատներ վերցնելու ազդակը ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը այն հաշվարկներն էին, որոնք ցույց տվեցին ամենաարագ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար»,- նշել է Կարապետյանը:
Անդրադառնալով ընդդիմության միասնական համախմբմանը՝ Կարապետյանը շեշտել է՝ իրենք հիմնական ուժերով հայտարարությունն արդեն արել են, դրանից հետո կլինեն նաև այլ ուժերի արձագանքներ, երբ կհամարեն հարմար, կձևավորեն համախմբում: