Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

7/7/2026 19:43

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է երկու ամսով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։ Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա ՔԿ-ից տեղափոխվել էր դատարան։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։