Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծը քնեցումից չի արթնացել

7/7/2026 19:51

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել. այս մասին հայտնում են Կենդանաբանական այգուց։ «Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասված է հայտարարության մեջ։ Քննչական կոմիտեից էլ ԶԼՄ-ներին հայտնել են, որ էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա: