Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

7/7/2026 20:15

Մեզ համար անակնկալ չէր, այն պահից, երբ այս ապօրինությունները սկսել են, մենք հասկացել էինք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա հրապարակային հանձնարարականի արդյունք է,- այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին։ «Դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառ անգամ քննարկում չի եղել։ Ո՛չ դատարանն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված-պատրաստ լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,- ասել է Սարգսյանը։ Փաստաբանները նաև հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։