Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

7/7/2026 22:49

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ անելով բեկանել կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 10-ին։