ԱՄՆ ԶՈւ-ն ավարտել է Իրանին հասցված hարվածների նոր ալիքը
8/7/2026 10:00

Ամերիկյան զինվորականներն ավարտել են Իրանին հասցված հարվածների նոր շարքը՝ գրոհելով ավելի քան 80 թիրախ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
«Կենտրոնական հրամանատարության ուժերն ավարտել են Իրանին հասցված հարձակողական հարվածների նոր փուլը՝ ճշգրիտ զինամթերքի կիրառմամբ գրոհելով ավելի քան 80 թիրախ»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Հրամանատարությունը պնդում է, որ դա դարձել է պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա Իրանի վերջերս կատարած հարձակումներին։
Հարձակման են ենթարկվել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավելի քան 60 մոտորանավակ։
«ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական հակաօդային պաշտպանության համակարգերին, հրամանատարական կետերին, ափամերձ ռադարներին, հականավային հրթիռային համակարգերին և ԻՀՊԿ ավելի քան 60 մոտորանավակ Հորմուզի նեղուցում և դրա մոտակայքում, որպեսզի թուլացնեն միջազգային առևտրային միջանցքով անցնող միջազգային առևտրային [նավագնացության] վրա հարձակումները շարունակելու Իրանի հնարավորությունները»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։