ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպшռնալիք չի ստեղծվի

8/7/2026 11:38

ՀՀ-ն հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն, դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին և ամերիկացիների դիրքորոշմանը՝ 20 օր դեռ չի լրացել, որ հուշագիր է կնքվել ու ստորագրվել, այս ընթացքում մենք ականատես ենք եղել նրանց կողմից մի քանի խախտման: Իրանի շատ լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի: ՀՀ-ի Կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի: Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք մի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և իրականացնել ապաշրջափակման ամբողջ ներուժը, սակայն ի լրումն դրա, պետք է կառավարվի և հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերի և Իրանի դեմ ունեցած սպառնալիքներին»,- նշել է նա: