Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին

9/7/2026 09:24

Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։ Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում։
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ իրավապահներից պահանջում է ներկայանալ և պարզաբանել, թե ինչու են մտել իր բնակարան։ Արեգնազ Մանուկյանի ձեռքից հեռախոսը խլել են։