Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

9/7/2026 10:18

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահն ու հայերենով ուղերձ հրապարակել։