Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
9/7/2026 10:20

Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։